260 դիտում, 2020.07.13 13:26

Գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, արձանագրվել է 8 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Հուլիսի 6-12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 661 դեպք, որից 360-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 264 հրդեհի, մեկ ջրահեղձման, չորս փլուզման, երկու ուժեղ կարկուտի, մեկ ուժեղ քամու, երկու տեղատարափ անձրևի, մեկ սելավի, երկու որոնողափրկարարական դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինն ինքնասպանության փորձ, 42 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 129 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:

Արձանագրվել է թունավորման ինը դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է ութ մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 13 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

կիսվել նյութով -