Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 6․537-ով՝ հասնելով 733․699-ի։ Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է РИА Новости-ն։
Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում 84 մարզում COVID-19-ով վարակման 6537 նոր դեպք է գրանցվել, այդ թվում՝ 1674-ը (25․6 տոկոս)՝ առանց կլինիկական դրսեւորումների։
Երկրի 85 մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 733 699-ի։