270 դիտում, 2020.07.13 12:30

Անջեյ Դուդան հաղթանակ Է տարել Լեհաստանի նախագահական ընտրություններում

Անջեյ Դուդան հաղթանակ Է տարել Լեհաստանի նախագահական ընտրություններում

Լեհաստանում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99,97 տոկոսի մշակման արդյունքում գործող նախագահ Անջեյ Դուդան հավաքում է ձայների 51,21 տոկոսը, ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիայից» թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին՝ 48,79 տոկոսը: Այս մասին հայտնում  է Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվեստեր Մարցինյակը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովում սպասում են Լեհաստանի եւս հինգ եւ արտասահմանյան (Բրյուսելից, Լոնդոնից եւ Մանչեսթրից) ինը ընտրատեղամասերից արձանագրություններին: Մասնակցությունը կազմել է 68,12 տոկոս:

Ընտրություններից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ հիմնական մրցակիցների շանսերը մոտավորապես հավասար են: Ընտրություններն անցել են երկու փուլով: Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում Դուդան ստացել է ձայների 43,5 տոկոսը, Տշասկովսկին՝ 30,46 տոկոսը:

Անջեյ Դուդան նախագահի պաշտոնն զբաղեցնում Է 2015 թվականի օգոստոսից: Այդ նույն թվականի մայիսին նա հաղթանակ տարավ այն ժամանակվա նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու նկատմամբ։

կիսվել նյութով -