09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Լեհաստանում նախագահական ընտրությունների քվեաթերթիկների 99,97 տոկոսի մշակման արդյունքում գործող նախագահ Անջեյ Դուդան հավաքում է ձայների 51,21 տոկոսը, ընդդիմադիր «Քաղաքացիական կոալիցիայից» թեկնածու Ռաֆալ Տշասկովսկին՝ 48,79 տոկոսը: Այս մասին հայտնում է Պետական ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվեստեր Մարցինյակը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Նրա խոսքով՝ հանձնաժողովում սպասում են Լեհաստանի եւս հինգ եւ արտասահմանյան (Բրյուսելից, Լոնդոնից եւ Մանչեսթրից) ինը ընտրատեղամասերից արձանագրություններին: Մասնակցությունը կազմել է 68,12 տոկոս:
Ընտրություններից առաջ անցկացված հարցումները ցույց են տվել, որ հիմնական մրցակիցների շանսերը մոտավորապես հավասար են: Ընտրություններն անցել են երկու փուլով: Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում Դուդան ստացել է ձայների 43,5 տոկոսը, Տշասկովսկին՝ 30,46 տոկոսը:
Անջեյ Դուդան նախագահի պաշտոնն զբաղեցնում Է 2015 թվականի օգոստոսից: Այդ նույն թվականի մայիսին նա հաղթանակ տարավ այն ժամանակվա նախագահ Բրոնիսլավ Կոմարովսկու նկատմամբ։