կարևոր
1500 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-13 11:35

ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին․ վարչապետ

ՀՀ Զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ հետաքրքրվեց՝ միջազգային ո՞ր գործընկերների հետ է կապի մեջ ՀՀ ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ մշտական կապի մեջ են համանախագահ երկրների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ, և այս կապը շարունակական է:

«Մենք կապի մեջ ենք նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ: Սա նույնպես շարունակական է, և այդ առումով մեր աշխատանքը բոլոր մնացած գործընկերների հետ շարունակվում է ու ընթացիկ է: Մենք թափանցիկորեն ներկայացնում ենք ընթացքի ու այն զարգացումների մասին, որ տեղի են ունենում»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետը նշեց՝ ՀՀ զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին:

«Որևէ կասկած չկա, որ մենք, մեր ԶՈւ-ն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- նշեց Փաշինյանը: