կարևոր
1061 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-13 11:52

Փրկարարները ճոպանների օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել անվտանգ տարածք

Փրկարարները ճոպանների օգնությամբ քաղաքացիներին դուրս են բերել անվտանգ տարածք

Հւլիսի 12-ին՝ ժամը 21։44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հրազդանի կիրճում՝ Ալիխանյան փողոցի կողմից, երիտասարդն ընկերուհու հետ բարձրացել է ժայռերի վրա եւ չի կարողանում իջնել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խումբ։

Փրկարարները ճոպանների օգնությամբ Գրիգոր Գ․-ին (ծնված 1997 թ․) եւ Իրինա Պ․-ին (ծնված 1999 թ․) դուրս են բերել անվտանգ տարածք։