274 դիտում, 2020.07.13 11:28

Արտակարգ դրությունը երկարաձգվեց

Արտակարգ դրությունը երկարաձգվեց

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը 4-րդ անգամ երկարաձգվեց։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 13-ի արտահերթ նիստում։

Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվեց 30 օրով՝ մինչեւ օգոստոսի 12-ը, ժամը 17.00-ն։

Արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ կառավարության որոշումից հետո հրավիրվում է Ազգային ժողովի հատուկ նիստ։

Արտակարգ դրության ռեժիմը նախորդ անգամ երկարաձգվել էր հունիսի 12-ին։

կիսվել նյութով -