Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu): Այս մասին փոխանցում է razminfo-ն։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նաև Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Ադրբեջանը հայտնում է նոր կորստի մասին՝ սպա է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։