208 դիտում, 2020.07.13 09:58

Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 72-ի

Ճապոնիայում հեղեղների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 72-ի

Առնվազն 72 մարդ է զոհվել Ճապոնիայում, որի ընդարձակ տարածքներում շարունակվում են սաստիկ տեղատարփ անձրեւները, որոնք հանգեցրել են հեղեղումների, սողանքների եւ ընդգրկուն ավերումների: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հուլիսի 13-ին այդ մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Նշվում Է, որ եւս առնվազն 13 մարդ համարվում է անհայտ կորած:

Տարերքի հիմնական հարվածը բաժին է ընկել Կումամոտոյի հարավ-արեւմտյան պրեֆեկտուրային. այնտեղ զոհվել է առավազն 64 մարդ: Տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել են երկրի Ինքնապաշտպանության ուժերի ավելի քան 20 հազար զինվոր: Վերջին տվյալներով՝ տեղատարափ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների հետեւանքով Ճապոնիայի հարավ-արեւմուտքում վնասվել է ավելի քան 14 հազար տուն:

Տեղի օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Ճապոնիայի տարածքում անձրեւային ճակատը շարունակում է շարժվել դեպի արեւելք, իսկ առատ տեղումները կշարունակվեն առանվազն մինչեւ հուլիսի 14-ը։

կիսվել նյութով -