416 դիտում, 2020.07.13 02:28

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է Անջեյ Կասպրշչիկի հետ․ հրամանատարությունը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն․ Շուշան Ստեփանյան

Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է  Անջեյ Կասպրշչիկի հետ․ հրամանատարությունը հրահանգավորված է դեռևս պահպանել զսպվածություն․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է․ 

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ: Վերջին զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ հայկական բանակային զորամիավորման անձնակազմն ու հրամանատարությունը հրահանգավորված են դեռևս պահպանել զսպվածություն, իսկ հակառակորդի` ՀՀ սահմանների ուղղությամբ սադրանքների պարագայում` արձագանքել ըստ անհրաժեշտության` ընդհուպ մինչև նոր բարենպաստ դիրքերի զբաղեցում»:

կիսվել նյութով -