4682 դիտում, 2020.07.13 01:06

Կրակոցները դադարել են․ Մովսեսը, Չինարին ապահով են, ապահով է Տավուշը, անառիկ է ՀՀ սահմանը ․ Տեր Աբել Քարտաշյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կրակոցները դադարել են․ Մովսեսը, Չինարին ապահով են, ապահով է Տավուշը, անառիկ է ՀՀ սահմանը ․ Տեր Աբել Քարտաշյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքում գրել է․

«Էն որ քննարկում են եկեղեցու, հոգևորականի դեր, շատ հաճախ ալարում էլ եմ ներգրավվեմ, որովհետև մտածում եմ, ոնց հասկացնես էդքան բազմաշերտ հարցը: 

Տեր Աբելը հաղորդում է տեղից: Կրակոցները դադարել են: Մովսեսը, Չինարին ապահով են, ապահով է Տավուշը, անառիկ է ՀՀ սահմանը ու էդ սահմանին կանգնած են Հայկական բանակի հրամանատարներ ու զինվորներ, ովքեր գիտեն իրենց գործը, ում թիկունքին իրա հողը սիրող շամշադնեցինա, ու Տեր Աբելի նման հոգևորականները: Հայրենիքը պաշտպանելու մոտիվները մարդկանց մոտ տարբեր կարող են լինել, բայց ասում են նույնիսկ ամենա աթեիստ մարդն անգամ մահվան աչքերին նայելուց աղոթումա:

Աստված պահապան մեր զորքին ու մեր ժողովրդին: Լույսը թող բարի լինի»:

կիսվել նյութով -