468 դիտում, 2020.07.13 00:06

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ Վահրամ Պողոսյան

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ Վահրամ Պողոսյան

Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով: Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

 

կիսվել նյութով -