442 դիտում, 2020.07.12 23:16

Հայտնի է Արման Աբովյանի վերջին թեստի պատասխանը

Հայտնի է Արման Աբովյանի վերջին թեստի պատասխանը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի ընկերներ և բարեկամներ ջան, քիչ առաջ ստացա իմ վերջին (երրորդ) COVID 19 թեստի պատասխանը։
Նախորդ երկուսը դրական էին, բայց վերջին թեստն արդեն բացասական է։

Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին զանգում և գրում էին ինձ, ձեր խոսքերն ու նամակները ինձ շա՜տ շա՜տ շա՜տ օգնեցին։

Եվ իհարկե առանձնահատուկ շնորհակալություն մեր բժիշկներին, մասնավորապես, Քանաքեռ֊Զեյթուն պոլիկլինիկայի բժիշկ՝ տիկին Մինասյանին, Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկ՝ Միհրան Մարտիրոսյանին, որ այս օրերի ընթացքում ինձ հետ հավասար պայքարեցին վիրուսի դեմ։

Կրկին անգամ բոլորին խորին շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար իսկ բոլոր հիվանդներին անպայման շուտափույթ ապաքինում և վերադարձ դեպի բնականոն կյանք։
Առողջ եղեք ժողովուրդ ջան։

Ամեն ինչ լավ է լինելու…»:

կիսվել նյութով -