904 դիտում, 2020.07.12 22:47

Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը

Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը

Հուլիսի 12-ին Ադրբեջանի ՊՆ֊ն պաշտոնապես հայտարարել էր, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը 2 կորուստ և 5 վիրավոր ունի։ Ադրբեջանական սոցկայքերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ այդ կորուստներից մեկը ենթասպա 1987թ. ծնված Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն է (Sadıqov Vüqar Lətif oğlu)։

Ըստ հրապարակումների՝ Սադիգովը Աղստաֆայի շրջանի Յուխարը Գյոյչելի գյուղից է։

Տվյալներ կան նաև այն մասին, որ վիրավորներից մեկը ևս մահացել է։

Նշենք նաև, որ այս կորստի մասին գրել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։

 

կիսվել նյութով -