կարևոր
1598 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-12 22:41

Ակտաու-Երևան չարտերային չվերթով Հայաստան է տեղափոխվել 34 քաղաքացի

Հուլիսի 12-ին կայացել է «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը: Այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից։

«24 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 9 ՂՀ, 1 ՌԴ քաղաքացի մեկնեց ՀՀ:

Նշյալ 34 քաղաքացիների թվում չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 1 զորակոչիկ։
Այդպիսով, ընդհանուր առմամբ, չարտերային չվերթներով ՀՀ վերադարձավ 5 զորակոչիկ:

 Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման մեջ:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը շարունակական ջանքեր է գործադրում՝ իրենց հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին աջակցելու ուղղությամբ»,- ասված է դեսպանության հայտարարությունում։