902 դիտում, 2020.07.12 22:05

Հրապարակվել են ՀՀ ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական «ՈւԱԶ»-ի լուսանկարները

Հրապարակվել են ՀՀ ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական «ՈւԱԶ»-ի լուսանկարները

Banak.info մասնագիտացված կայքը հրապարակել է հայկական դիրքերին չհասած, ադրբեջանական խոցված մեքենայի լուսանկարները:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ են շպրտվել:

կիսվել նյութով -