766 դիտում, 2020.07.12 21:42

Հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

Հարսնացուն մահացել է հարսանիքի ժամանակ

Հուլիսի 11-ին Մոսկվայի հարավում հարսանյաց սրահներից մեկում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն մահացել է: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաընկերությունը:

Հարսնացուն արարողության ժամանակ իրեն վատ է զգացել: Հյուրերը շտապօգնություն են կանչել: Բժիշկները հարսնացուի մոտ անաֆիլակտիկ շոկ (անաֆիլակտիկ շոկը ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է) են ախտորոշել: 

Չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել՝ հարսնացուն մահացել է: Նա ընդամենը 25 տարեկան էր:

կիսվել նյութով -