Հուլիսի 11-ին Մոսկվայի հարավում հարսանյաց սրահներից մեկում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուն մահացել է: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաընկերությունը:
Հարսնացուն արարողության ժամանակ իրեն վատ է զգացել: Հյուրերը շտապօգնություն են կանչել: Բժիշկները հարսնացուի մոտ անաֆիլակտիկ շոկ (անաֆիլակտիկ շոկը ուժեղ և արագ զարգացող ալերգիկ ռեակցիա է) են ախտորոշել:
Չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել՝ հարսնացուն մահացել է: Նա ընդամենը 25 տարեկան էր: