468 դիտում, 2020.07.12 20:48

Լոս Անջելես-Հայաստան հատուկ չվերթով Երևան է ժամանել 265 ուղևոր

Լոս Անջելես-Հայաստան հատուկ չվերթով Երևան է ժամանել 265 ուղևոր

Ռեյկյավիկի օդանավակայանում մեկ կանգառ կատարելով կայացել է Լոս Անջելես-Հայաստան հատուկ չվերթը։ Այս մասին հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից։

«Լոս Անջելեսի «Թոմ Բրեդլի» օդանավակայանից Երևան ուղևորվող իսլանդական ազգային ավիափոխադրող Icelandair ավիաընկերության Boeing 767-300ER տիպի օդանավը, վառելիքի վերալիցքավորման նպատակով մեկ կանգառ կատարելով Ռեյկյավիկի օդանավակայանում, քիչ առաջ վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Չվերթն իր տեսակով աննախադեպ իրադարձություն է հայկական ավիափոխադրումների պատմության մեջ։

Շուրջ 15 ժամ տևած հատուկ չվերթով Հայաստան տեղափոխվեց 265 ուղևոր, որոնցից 240-ը COVID-19 համաճարակի պատճառով Լոս Անջելսում մնացած մեր հայրենակիցներն էին»,- նշված է հայտարարությունում։

 

կիսվել նյութով -