Վերջին երկու շաբաթում ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում օգտատերերի հարցին ի պատասխան հրապարակված տեսանյութում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Օգտատեր Մանվել Կոստանդյանի հարցին, թե արդյոք հետևում է եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին, Միքայել Մինասյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել Հայ եկեղեցու դեմ, օգտագործելով մարդկանց ինչ֊որ տեղ օբյեկտիվ զայրույթը, քանդում է եկեղեցին, ընդ որում քանդում է անթաքույց։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։