418 դիտում, 2020.07.12 19:56

Ի՞նչ դիտել այսօր․ «Երկիր մեդիան» առաջարկում է լավագույն ֆիլմերի ընտրանուց՝ «Մեկ կախարդական գիշեր»-ը

«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 12-ին, առաջարկում է դիտել  «Մեկ կախարդական գիշեր» (Одной волшебной ночью) ֆիլմը։

Այն նկարահանվել է 2019 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Քրիստոֆ Օնորեն։

Մարիան փարիզուհի է, և դրանով ամեն ինչ ասված է։ Նա վայելում է ազատությունն ու տղամարդկանց ուշադրությունը՝ ամուսնացած լինելով։

Ամուսնու հետ վիճելուց հետո նա ստիպված է գիշերել իր բնակարանի դիմաց գտնվող հյուրանոցի 212 համարում։ Մարիան պատուհանից դիտելով ամուսնուն, հիշում է իրենց սիրո պատմությունը:

Նա ունի միայն մեկ կախարդական գիշեր և արդեն որոշել է, թե ինչ պետք է անի։

Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» գիշերային եթերում։

կիսվել նյութով -