«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 12-ին, առաջարկում է դիտել «Մեկ կախարդական գիշեր» (Одной волшебной ночью) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2019 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Քրիստոֆ Օնորեն։
Մարիան փարիզուհի է, և դրանով ամեն ինչ ասված է։ Նա վայելում է ազատությունն ու տղամարդկանց ուշադրությունը՝ ամուսնացած լինելով։
Ամուսնու հետ վիճելուց հետո նա ստիպված է գիշերել իր բնակարանի դիմաց գտնվող հյուրանոցի 212 համարում։ Մարիան պատուհանից դիտելով ամուսնուն, հիշում է իրենց սիրո պատմությունը:
Նա ունի միայն մեկ կախարդական գիշեր և արդեն որոշել է, թե ինչ պետք է անի։
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» գիշերային եթերում։