կարևոր
2388 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-12 19:12

Մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում,ադրբեջանցիներին փախչելու հնարավորություն էին տվել․ Շուշան Ստեփանյան

Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը նոր գրառում է կատարել այսօր տեղի ունեցած հարձակման մասին։

«Դատելով ադրբեջանցիների մասսայական գաղթից իմ էջ, նաև նյարդային մեկնաբանություններից, մի բան կարելի է եզրակացնել՝ փաստորեն մեր զինծառայողները շատ հմտորեն են ցավացրել ադրբեջանցի զինծառայողներին, որոնք` նախ, օրը ցերեկով, անհասկանալի պատճառով ուազիկով սահմանը խախտելու փորձ են ձեռնարկել և որոնց մեր զինծառայողները, որպես բարի կամքի դրսևորում, փախչելու հնարավորություն էին տվել»,-գրել է Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ կեսօրին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: