394 դիտում, 2020.07.12 18:29

Հայազգի քաղաքական գործիչ Սերժ Քեհեայանը վերընտրվել է Ֆրանսիայի Կլամարի փոխքաղաքապետի պաշտոնում

Հայազգի քաղաքական գործիչ Սերժ Քեհեայանը վերընտրվել է Ֆրանսիայի Կլամարի փոխքաղաքապետի պաշտոնում

Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքներով՝ Ֆրանսիայի Կլամար քաղաքի ղեկավարի տեղակալ է վերընտրվել Հանրապետական կուսակցության հայազգի թեկնածու Սերժ Քեհեայանը: Այս մասին հայտնում է «Գանձասար» թերթը:

Նշվում է, որ Քեհեայանը այս պաշտոնը կզբաղեցնի վեց տարի:

Կլամարի փոխքաղաքապետը ծնվել է Փարիզում, 1968թ.։ Նա ավարտել է քաղաքագիտության բարձրագույն դպրոցը:

Սերժ Քեհեայանը Կլամարի հայտնի փոխքաղաքապետ, հանգուցյալ Կարապետ Քեհեայանի որդին է:

կիսվել նյութով -