530 դիտում, 2020.07.12 19:02

Տեղի ունեցավ Կարեն Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությունը

Տեղի ունեցավ Կարեն Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությունը

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, հուլիսի 12-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա վերջին տարիներին առավել հայտնի էր, որպես ՏՏ մասնագետ, սակայն նրա դերը փոքր չի եղել նաեւ Արցախյան ազատամարտում:

Շարժման առաջին օրերից պահանջել է Արցախյան պահանջատիրության մեջ ընդգրկել Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը։ Վարդանյանն ակտիվ դերակատարություն է ունեցել 1990 թվականի գերագույն խորհրդի ընտրույթուններում, ապահովելով այդ շրջանների ներկայացուցիչների ընտրությունը: Վարդանյանը մեծ ներդրում է ունեցել Արցախի հետ տնտեսական, քաղաքական, ռազմական կապերի ամրապնդման եւ Արցախի հատակպես հարավային շրջանների տնտեսական հզորացման ուղղությամբ։

Կարեն Վարդանյանի մահվան մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով Վարդանյանը մեծ ավանդ է թողել տեխնոլոգիական ոլորտում՝ Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես եւ տասնյակ այլ նախագծեր, որոնց զարգացման ռազմավարական ծրագրերը ամբողջական չէին լինի առանց նրա ներդրած հսկայական ջանքերի:

Նշենք, որ Կարեն Վարդանյանը 7 արտոնագրված գյուտի հեղինակ է:

Կարեն Վարդանյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

կիսվել նյութով -