452 դիտում, 2020.07.12 17:45

Արցախի նախագահն այցելել է ՊԲ N զորամաս, որտեղ զինատեսակների օգտագործման հմտությունների տիրապետմանն են հմտանում ԱԱԾ հատուկ նշանակության ծառայողները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նախագահն այցելել է ՊԲ N զորամաս, որտեղ զինատեսակների օգտագործման հմտությունների տիրապետմանն են հմտանում ԱԱԾ հատուկ նշանակության ծառայողները (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր այցելել է ՊԲ N զորամաս, որտեղ զինատեսակների օգտագործման հմտությունների տիրապետմանն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության ծառայողները։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ. Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»։ 

 

կիսվել նյութով -