27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր այցելել է ՊԲ N զորամաս, որտեղ զինատեսակների օգտագործման հմտությունների տիրապետմանն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության ծառայողները։
«Հարգելի՛ հայրենակիցներ
Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:
Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:
Հ.Գ. Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»։