316 դիտում, 2020.07.12 17:21

ՔՏՀԱՏՄ-ն հանգստյան օրերին շարունակել է հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

ՔՏՀԱՏՄ-ն հանգստյան օրերին շարունակել է հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր:

Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ:

Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -