«Երկիր մեդիան» այսօր՝ հուլիսի 12-ին, առաջարկում է դիտել «Խելագար հարսանիք» (Безумная свадьба) ֆիլմը։
Այն նկարահանվել է 2014 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Ֆիլիպ դե Շովրոնը։
Ֆիլմի գլխավոր հերոսները՝ Մսյե Վերնեյը և նրա կինը չորս գեղեցկուհի դուստրերի ծնողներ են։ Ինչպես հայտնի է, նման բոլոր ընտանիքների հիմնական խնդիրը դուստրերին ամուսնացնելն է, որպեսզի աղջիկները «տանը չմնան»։
Ընտանիքն ավելի ճիշտ նման խնդիր չունի։ Երեք դուստրերն արդեն գտել են իրենց երջանկությունը։ Փեսաներից մեկը չինացի է, մյուսը՝ Արաբ, երրորդը՝ հրեա։ Եվ վերջապես եկել է այն օրը, երբ չորրորդ դուստրը հայտնում է ուրախալի լուրը. նա նույնպես ամուսնանում է։ Եվ նրա փեսացուն սեւամորթ է։
Ֆիլմը կարող եք դիտել «Երկիր մեդիայի» երեկոյան եթերում։