428 դիտում, 2020.07.12 16:11

Հուլիսի12-ին կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Հուլիսի12-ին կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հուլիսի 12-ին, դեպի Երևան և հակառակ ուղղություններով 2 չվերթ կիրականացվի: Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։

Մասնավորապես՝ Ակտաու-Երևան-Ակտաու չվերթը SCAT ավիաընկերության կողմից (ժամանում 00:30, մեկնում 01:00): Մինսկ-Երևան֊Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։45):

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

կիսվել նյութով -