Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 6615 դեպք։ Այս մասին հայտնել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, հաղորդում է РИА Новости-ն։
Մեկ օրում ապաքինվել է 3615 վարակակիր, մահացել է 130-ը։
Վարակվածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ մայրաքաղաքում (+ 679 դեպք), երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգն է (+293), որին հաջորդում են Սվերդլովսկի մարզը (+286):