կարևոր
2266 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-12 12:47

Ձերբակալվել է Վստրեչի Ապերը. Քննչական կոմիտեն հաստատել է լուրը

Ձերբակալվել է Վստրեչի Ապերը. Քննչական կոմիտեն հաստատել է լուրը

Հուլիսի 12-ին՝ առավոտյան ժամը 7-ին իր տանը ձերբակալվել է Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։

Նա մոտ 4 ամիս փախուստի մեջ էր, հետախուզման տակ: Ինչ որ ժամանակ գտնվում էր Վրաստանում: Երեկ որոշել է վերադառնալ: Ընկերներին ասել է, որ թոռանն է կարոտել: Հենց իր տանն էլ ձերբակալվել է:

Նրա նկատմամբ հետապնդում է իրականացվում արդեն մոտ 2 տարի: Վերջերս իրավապահները հաղորդագրություն տարածեցին, թե նրա նկատմամբ կիրառված համաներման հիմքում նորածնին հայր ճանաչելու որոշումն է դրված, իրավապահները գենետիկական անալիզ էին արել և պարզել, որ նա երեխայի հայրը չէ:

Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվել է հարցազրույց տալ։ Ավելին՝ ասել է, որ ոչ հերքում է, ոչ հաստատում է ձերբակալման փաստը։ 

Նշենք, որ Վստրեչի ապերի գործը գտնվում է Քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերի վարչության վարույթում։ Քննչական կոմիտեից հաստատեել են ձերբակալման լուրը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում  իրականացված խուզարկության ընթացքում:

Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական  հիմնարկ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: