324 դիտում, 2020.07.12 12:22

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու դին

Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած քաղաքացու դին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hուլիսի 11-ին, ժամը 09։33-ին ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Աղձք գյուղով անցնող  Արզնի-Շամիրամ ջրանցքը քաղաքացի է ընկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 12 փրկարար-ծառայող, «Ջրառ» ՓԲԸ-ի 15 աշխատակից և գյուղի 20 բնակիչ։

Ժամը 18։44-ին փրկարարները հայտնաբերել են Արայիկ Հ․-ի (ծնված 1983 թ․) դին։

կիսվել նյութով -