420 դիտում, 2020.07.12 11:40

Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

Արցախում հաստատվել է COVID-19-ի 1 նոր դեպք

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից:

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:

Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն:

կիսվել նյութով -