476 դիտում, 2020.07.12 11:18

Փրկարարները կանխել են 23 եւ 42 տարեկան քաղաքացիների ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Փրկարարները կանխել են 23 եւ 42 տարեկան քաղաքացիների ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից

Հուլիսի 11-ին` ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

Հուլիսի 11-ին` ժամը 20։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մեկ այլ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Արթուր Ի․-ի (ծնված 1978 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։

կիսվել նյութով -