11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Հուլիսի 11-ին՝ ժամը 20:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գագիկ Խ․, ծնված 1964 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գագիկ Խ-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Հակոբ Թ․-ն հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ-ում, որտեղ բժիշկները Գագիկ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հակոբ Թ․-ինը՝ ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, այնուհետև «Opel Zafira» ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Լուսյա Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ-ում, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները ավտոմեքենաները բարձրացրել են ավտոքարշակի վրա և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։