612 դիտում, 2020.07.12 21:23

Ղազախստանը հուլիսի 13-ը հայտարարել Է սգո օր

Ղազախստանը հուլիսի 13-ը հայտարարել Է սգո օր

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ երկրում սկսվել է վարակի երկրորդ ալիքը: Նա դրանում մեղադրել Է Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին եւ զոհվածների հիշատակի համար համազգային սուգ է հայտարարել։ : Այս մասին հեռուստաուղերձում հայտարարել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը, փոխանցում է Tengrinews-ը։

«Իմ կողմից որոշում է կայացվել Ղազախստանում հուլիսի 13-ը սգո օրէ հայտարարել՝ կորոնավիրուսից զոհվածների հիշատակի համար։ Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, որտեղ էլ գտնվի այդ օրը, կհարգի մահացածների հիշատակը»,- ասել է նա։

Տոկաեւը խոստովանել է, որ երկրում սկսվել է վարակի տարածման երկրորդ ալիքը: Դրա պատասխանատվությունը նա դրել է պաշտոնյաների վրա։

«Ցավոք, կարանտինային միջոցների զանգվածային անհամապատասխանության, առողջապահության նախարարության նախկին ղեկավարության համակարգային սխալների պատճառով մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ ՝ թոքաբորբի հիվանդության կտրուկ աճի հետ միասին»,- հայտարարել է Տոկաեւը:

Ստեղծված իրավիճակի պատճառով Ղազախստանում կրկին կարանտինային միջոցներ են սահմանվում։ Սահմանափակումները սահմանվել են երկու շաբաթով՝ պետական հանձնաժողովի որոշմամբ, հիշեցրել է Տոկաեւը: «Դա ճիշտ որոշում է։ Այս պահին հայտնվել են իրավիճակի կայունացման առաջին նշանները։ Առաջիկա շաբաթները վճռորոշ կլինեն պանդեմիայի դեմ մեր պայքարում», - ասել է նա ։

կիսվել նյութով -