Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնա»-ն ուժերը չափեց «Վալյադոլիդ»-ի հետ:
Կատալոնական ակումբին հաջողվեց խաղի հաշիվը բացել մեկնարկում: 15-րդ րոպեին ստանալով Մեսսի փոխանցումը աչքի ընկավ Վիդալը: Կատալոնական թիմը հաղթեց նվազագույն հաշվով:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն մնում է մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում և ունի 79 միավոր: «Ռեալ»-ն հավաքել է 80 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: