416 դիտում, 2020.07.11 23:19

Աղբավայրում աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են․ երեք օրում հրշեջները մոտ 314 տոննա ջուր են օգտագործել

Աղբավայրում աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են․ երեք օրում հրշեջները մոտ 314 տոննա ջուր են օգտագործել

Աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են․ տեղում իրականացվում է հերթապահություն

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են։ Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն։

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 20։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հաստատվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 10-ին, ժամը 07։50-ին։ Աղբավայրի մոտ 4 հա տարածքում այրվում է կուտակած աղբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ընդհանուր թվով 10 ջրատար և 7 միավոր հատուկ տեխնիկա։

Շուրջ երեք օր հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել աղբավայրի մոտ 4 հա տարածքում՝ օգտագործելով ընդհանուր թվով մոտ 314 տոննա ջուր:

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Ա․ Գրիգորյանը, Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Մ․Մնացականյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը:

կիսվել նյութով -