424 դիտում, 2020.07.11 22:22

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել է և շպրտվել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

կիսվել նյութով -