Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել է և շպրտվել: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: