420 դիտում, 2020.07.11 21:37

«Ռոմա»-ի մեկնարկային կազմը` «Բրեշիա»-ի դեմ խաղում

«Ռոմա»-ի մեկնարկային կազմը` «Բրեշիա»-ի դեմ խաղում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի «Բրեշիա»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

Պաուլո Ֆոնսեկան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը` Պաու Լոպես, Մանչինի, Ֆասիո, Իբանյես, Բրունո Պերես, Դիավարա, Վերետու, Կոլարով, Կառլես Պերես, Պելեգրինի, Կալինիչ։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված է այս խաղում: Նա բաց կթողնի հանդիպումը: 

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

31-րդ տուրից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդն հորիզոնական և ունի 51 միավոր:

 

կիսվել նյութով -