408 դիտում, 2020.07.11 20:44

Գերմանիայի երկնքում երկու ինքնաթիռներ են բախվել․ կան զոհեր

Գերմանիայի երկնքում երկու ինքնաթիռներ են բախվել․ կան զոհեր

Գերմանիայում՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի Դյուլմեն քաղաքի օդային տարածքում երկու ինքնաթիռների բախման հետեւանքով երկու օդաչու է զոհվել: Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Focus Online լրատվական պորտալին։

Դեպքի մասին տեղեկությունը ստացվել է տեղական ժամանակով ժամը 13:45-ին: Օդաչուների մարմինները հայտնաբերվել են։ Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։

կիսվել նյութով -