540 դիտում, 2020.07.11 20:35

Մխիթարյանը ճանաչվել է Սերիա Ա-ի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը ճանաչվել է Սերիա Ա-ի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Սերիա Ա-ի 31-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

SofaScore-ը կազմել է Իտալիայի առաջնության 31-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը` դրանում ընդգրկելով նաև Մխիթարյանին: Ինչպես նաև հայ կիսապաշտպանին ճանաչել է տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմա»-ի հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Ռոմա»-ի թվիթերյան էջի քվեարկության արդյունքում հայ կիսապաշտպանը ճանաչվել է լավագույնը: 

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին: Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմա»-ից աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ Վերետուն առաջ մղեց «գայլերին»:

կիսվել նյութով -