552 դիտում, 2020.07.11 20:28

«Մահացու հանգիստ»․ Եգիպտոսում խեղդվող երեխային փրկելու փորձի ժամանակ 10 մարդ ջրահեղձ է եղել

«Մահացու հանգիստ»․ Եգիպտոսում խեղդվող երեխային փրկելու փորձի ժամանակ 10 մարդ ջրահեղձ է եղել

Եգիպտոսի հյուսիսում՝ Ալեքսանդրիայի ափերի մոտ, 10 մարդ է ջրահեղձ եղել, հայտնում է The Telegraph-ը՝ վկայակոչելով քաղաքի կենտրոնական տուրիստական վարչությանը:

Ծովում լողացող երեխան սկսել է խեղդվել, նրան օգնելու համար մեկը մյուսի հետևից օգնության են հասել մեծահասակները: Արդյունքում բոլորը, այդ թվում՝ երեխան, խեղդվել են:

Դեռևս շարունակվում են դիերի որոնումները, փրկարարներին առայժմ հաջողվել է հայտնաբերել միայն զոհերից 7-ի դիերը:

Դեպքը տեղի է ունեցել լողափերից մեկում, որը վտանգավոր է համարվում ուժեղ հոսանքի եւ ժայռոտ ափերի պատճառով: Վերջերս նա փակվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, և փրկարարներ չեն եղել տեղանքում։

Հրատարակության տվյալներով՝ տեղի քաղաքական գործիչներն արդեն կոչ են արել փակել այդ լողափը՝ վտանգի պատճառով:

կիսվել նյութով -