կարևոր
2157 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-11 18:51

Արարատի մարզում 31-ամյա վարորդը «01»-ով բախվել է կայանված BMW-ին, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, կա վիրավոր

Արարատի մարզում 31-ամյա վարորդը «01»-ով բախվել է կայանված BMW-ին, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, կա վիրավոր

Երեկ՝ հուլիսի 10-ին, ժամը 21։20-ի սահմաններում Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արմեն Դ-ն Այգեզարդ գյուղի Ղարիբյան փողոցի 12 տան դիմաց իր վարած ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենայով բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 47-ամյա Թորգոմ Մ-ին պատկանող կայանված BMW մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մ-ին պատկանող կայանված ՎԱԶ 211440 մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արմեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը։