408 դիտում, 2020.07.11 18:41

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Հետախուզվողները ներկայացել են կամավոր

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին, ժամը 15.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 40-ամյա Մանվել Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին, ժամը 19.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 34-ամյա Հայկ Խ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 130.1-րդ հոդվածի (Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես և ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 10-ին, ժամը 17.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 30-ամյա Աշոտ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության։

կիսվել նյութով -