460 դիտում, 2020.07.11 18:14

Լատվիայում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

Լատվիայում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

Մեկ օրում Լատվիայում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք է հաստատվել:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1173-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի կայքէջում:

«Մեկ օրում հաստատվել է յոթ նոր դեպք: Թեստավորվել է 1870 մարդ»,-նշվում է հաղորդագրությունում:

Այս պահին ստացիոնար բուժում է ստանում երեք վարակակիր: Նրանցից մեկը ծանր վիճակում է:

Համավարակի տարածման ընթացքում Լատվիայում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ:

կիսվել նյութով -