կարևոր
1806 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-11 18:06

Երգչուհի Անիտա Ցոյը հաղթահարել է կորոնավիրուսը

Երգչուհի, հաղորդավար, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անիտա Ցոյը ապաքինվել է կորոնավիրուսից:

Յոյն այս մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում զետեղված տեսանյությում:

«Բարևներ, իմ սիրելիներ, բարևներ, իմ սքանչելիներ: Այսօրվա առավոտը բազմաթիվ հրաշալի, դրական լուրեր բերեց: Կորոնավիրուսի իմ թեստը բացասական է, այսինքն՝ այժմ ես վարակակիր չեմ և շուտով կարող եմ տուն վերադառնալ»,-ասում է երգչուհին:

Նա ընդգծում է, որ հավանաբար վաղը ևս մի քանի հետազոտություն կանցնի և երկուշաբթի կլինի տանը:

Ավելի վաղ երգչուհու մամուլի քարտուղար Աննա Կրուժելը հայտնել էր, որ վարակման առաջին իսկ օրից Անիտա Ցոյը ինքնամեկուսացվել է և պահպանել անվտանգության բոլոր կանոնները: