480 դիտում, 2020.07.11 17:52

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չեխիայում գերազանցել է 13 հազարը

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Չեխիայում գերազանցել է 13 հազարը

Չեխիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը գերազանցել է 13 հազարը այն բանից հետո, երբ մեկ օրում այդ ցուցիչն ավելացել է 143-ով:  Այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարության տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 062-ի: Երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 352 մարդ:

Ներկայումս Չեխիայում կորոնավիրուսով հիվանդների թիվը 4501 է, որոնցից 148-ը բուժում է ստանում հիվանդանոցներում: Առողջացել է ավելի քան 8,2 հազար վարակակիր:

կիսվել նյութով -